Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Ես և Սոփրոնիոս եղբայրը գնացինք ներքինիների վանքերը` սուրբ Հորդանան, և այդ վանքերի քահանա աբբա Նիկողայոսը մեզ պատմեց, թե իր երկրում մի կուսանոց կա, ուր քառասուն հոգի կա: Այդ վանքում հինգ կույսեր խորհուրդ արեցին գիշերով փախչել վանքից և իրենց համար մարդ առնել: Եվ մինչ նստած էին, այսահարվեցին բոլորը և վանքից դուրս չեկան, այլ գոհացան Աստծուց` խոստովանելով իրենց մեղքերը՝ ասելով. «Գոհանում ենք Աստծուց, որ այս մեծ խրատը բերեց մեզ վրա, որպեսզի մեր հոգիները չկորչեն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.04.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․