Հայտնի փիլիսոփա Գրիգորի Սկովորոդան այսպես էր մխիթարում հուսահատության մեջ հայտնված մարդկանց.
- Ի՞նչ կլիներ, եթե բոլորի համար այնքան կարևոր և սիրելի երջանկությունը կախված լիներ ժամանակից, տեղից, մսից ու արյունից: Ավելի պարզ ասեմ՝ ի՞նչ կլիներ, եթե Աստված երջանկությունը Ամերիկայում, Կանարյան կղզիներում կամ Երուսաղեմում դներ: Այդժամ թե՛ մենք, թե՛ մեր երջանկությունը աղքատ կլինեինք: Բայց արևն ու օդը միշտ քեզ հետ են: Իմացի՛ր՝ այն, ինչ փախչում է քեզանից՝ օտար է և այն քոնը մի՛ համարիր… Քեզ միայն մի բան է անհրաժեշտ՝ Աստված:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի