10 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԻԳ օր

Ինչ են կրքերը

Սկզբում, երբ մարդը նոր էր արարվել, նա, լինելով Աստծու պատկերը, անխոհեմ ոչինչ թույլ չէր տալիս ո՛չ իր մտքում, ո՛չ կյանքում։ Նրա մտքերն ու գործողությունները ճիշտ էին, քանի որ նա լուսավորված էր Աստվածային շնորհով։

Սակայն, երբ մարդը գայթակղվեց ու կտրեց կապը կատարելության Աղբյուրի հետ, դրանից անմիջապես հետո կործանարար հարված հասցվեց նրա անձին, և սկզբնական պարզությանը փոխարինեց բարդությունը։ Հենց այդ կերպ անխոհեմ սկիզբը գրավեց խոհեմի տեղը։

Այդ պահից մարդու բոլոր անձնային զորությունները բարոյազրկվեցին անխոհեմ սկզբի բռնության ներքո և լույս աշխարհ բերեցին կրքերը։ Եվ այժմ մարդու խորհուրդներն ու արարքները ծնունդ են առնում ոչ թե իրական անհրաժեշտությունից ելնելով, այլ վատ սովորությունից ու այն կրքի վարժվածությունից, որը գերիշխում է մարդու մեջ։

Ցանկացած անխոհեմ միտք կամ էներգիա կիրք է, քանի որ կյանքի է կոչվում ոչ թե ըստ խոհեմ օրենքների կամ անհրաժեշտության, այլ ծնունդ է առնում անասնական ու դիվական տռփանքից։

Կրքի սկիզբը հարկավոր է փնտրել բանականության սխալ գործածման մեջ, որի արդյունքում գործնականում չարաշահվում է մնացած ամեն ինչ։ Նման անբարոյությունն անխոհեմ սկիզբ է և ենթակա է մեղադրանքի ոչ միայն Աստծու ճշմարտության կողմից, այլև դատապարտվում է մարդկային արդարադատությամբ։ Այդ պատճառով էլ գոյություն ունեն դատարաններ և բանտեր։

Երեք մեծ կրքերն են, ինչպես դրանք անվանում են հայրերը, ցանկասիրությունը, արծաթասիրությունը և փառասիրությունը։

Եթե դրանք գերիշխում են մարդու մեջ, ապա ծնում են իրենց արժանի երեք բռնակալի՝ անփութություն, մոռացություն և արհամարհանք, որոնք էլ իրենց հերթին ախտահարում են հոգու և մտքի ուժերը։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

11.03.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․