Ըստ Սուրբ Գրքի՝ հոգու ամենակարևոր հատկանիշը մարդու նմանությունն է Աստծու Էությանը։ Պատկերով և նմանությամբ ստեղծված մարդկային բնությունը վերին աստիճանի գերազանցում է մյուս բոլոր էակների բնությանը, որոնց ստեղծել է Աստված։
Արարչագործության ամբողջ ընթացքի և ոչ մի փուլում Աստված այնպիսի գոհունակություն չդրսևորեց, ինչպիսին միայն մարդու արարման ընթացքում, որը զարմանալի կերպով տեղի ունեցավ ոչ թե հրամանի եղանակով, ինչպես մյուս արարածների պարագայում, երբ «Նա ասաց՝ և ստեղծվեցին» (Սղմ․ 32։9)։ Եվ մարդու բնակության վայրն էլ առաջացավ ոչ թե հրամանով, այլ «Աստված դրախտ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը» (Ծննդ․ 2։8)։
Աստված մարդու մեջ փչեց հոգի, որի բնորոշ հատկանիշը նմանությունն է իր Արարչին, իսկ դա նշանակում է, որ հոգին Աստվածային հատկանիշների շտեմարան է։
Հենց սա բացահայտեց մեզ համար Բանն Աստված Իր մարդեղացմամբ՝ անվանելով մեզ բարեկամներ ու եղբայրներ, Իր Հոր և Իր ժառանգորդներ։
Արդ, ի՞նչ կա առավել բարձր ու նշանակալից այն փաստից, որ մարդն ըստ էության մասն է Աստվածային ազգակցության։
Ըստ Պետրոս առաքյալի՝ Աստված շնորհել է մեզ այնպիսի բարիքներ, որ «կցանկանային հրեշտակները գոնե աղոտ կերպով տեսնել» (Ա Պետ․ 1։12)։
Ըստ մեր աստվածակիր հայրերի խրատի՝ հոգին ունի չորս զորություն՝ կամք, բանականություն, արիություն և արդարություն։
Դրանք ծնունդ են առնում հոգու երեք մասերում՝ բանական, ցասմնական և ցանկական։
Կամքը զբաղված է ցասմնական մասը՝ միտքը, գործի դնելով, դրդելով բանական մասին ճիշտ դատողության, արթնության։
Արդարությունը հոգու ցանկական մասն ուղղում է դեպի առաքինություն և Աստված։
Եվ, վերջապես, արիությունը կանոնակարգում է հինգ զգայարաններն իրենց բանական ընթացքի մեջ։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը