Ոմն եղբայր հարցրեց հայր Պամբոյին և ասաց. «Բարի՞ է, հա՛յր, դրացուն գովելը»: Ծերն ասաց. «Բայց ավելի բարի է լռությունը»: Նույն հայր Պամբոն ասաց. «Ինչպես ծուխն է հալածում մեղվին, և այնժամ վերցնում են նրա ժրաջանության արդյունքը՝ քաղցր մեղրը, նույնպես և մարմնական հանգիստն է հոգուց հալածում Աստծո երկյուղը, և բոլոր բարի գործերը կորչում են»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016