Մի անգամ սուրբ հայրերն եկան Ալեքսանդրիա, ուր կանչվել էին սուրբ Թոեփիլոս եպիսկոպոսի կողմից, որպեսզի աղոթք անեն և այդ աղոթքներով քանդեն կուռքերի մեհյանները: Եվ մինչ միասին ուտում էին, հորթի միս դրվեց սեղանին, իսկ եպիսկոպոսը, մի կտոր վերցնելով, դրեց իր կողքին նստած ծերի առջև և ասաց. «Վերցրո՛ւ, կե՛ր, հա՛յր, շատ լավն է»: Ծերը նրան ասաց. «Մենք մինչ այժմ բանջարով ենք ապրել, որովհետև մեր միսը բանջարն է»: Եվ նրա ժուժկալությունն ու վարքը շատերի համար օգտակար եղավ. այսպիսին էին երանելի հայրերը, և նրանց միայն տեսքն անգամ շահավետ էր ամենքի համար:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016