Ժուժկալության մասին

Հայր Աղաթոնն ու իր աշակերտները ճանապարհ էին գնում, երբ նրանցից մեկը ճանապարհին ընկած մի փոքրիկ դալար ոլոռ տե­սավ և ծերին ասաց. «Հա՛յր, եթե կամենում ես` թո՛ւյլ տուր ինձ վերց­նել սա»: Ծերը զարմացած նայեց նրան և ասաց. «Դա դո՞ւ դրեցիր այդտեղ»: Եղբայրն ասաց. «Ո՛չ, հա՛յր»: Եվ ծերն ասաց. «Եվ ինչպե՞ս ես կամենում վերցնել այն, ինչը դու չես դրել»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

02.01.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․