Վանական ծերերից մեկը մի օր վրդովվեց.
- Չեմ հասկանում, վանքի ինչի՞ն է պետք կարգացուցակը, եթե վանականներն անընդհատ ուշանում են:
Վանահայրը պատասխանեց.
- Իսկ դու ինչպե՞ս պիտի իմանայիր, որ վանականներն ուշանում են, եթե կարգացուցակը չլիներ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի