Կատարյալ առաքինության մասին

Կրոնավորներից մեկը խնդրեց եպիսկոպոսին՝ մենակյաց Թեո­փիլոսին, մեկնել առաքյալի խոսքը, որ ասում է. «Գնե՛ք ժամանակը, քանզի օրերը չար են» (Եփես. Ե 16): Ծերն ասաց. «Բնութագրումն իսկ (օրերը չար են) բացահայտում է այդ խոսքի զորությունն ու օգտակա­րությունը: Հիրավի դա այսպես է. հասավ քեզ վրա արհամարհանքնե­րի ժամանակը` գնի՛ր ժամանակը պատկառանքով, խոնարհությամբ և երկայնամտությամբ, և շահ կլինի քո հոգուն: Դարձյալ. հասավ անար­գության ժամանակը, դու այդ ժամանակը գնի՛ր անհիշաչարությամբ և հեզությամբ, և օգուտ կքաղես քո հոգու համար: Այսպես ներհակ են միմյանց առաքինություններն ու ախտերը. ախտին ներհակ առա­քինությամբ գնե՛նք ախտի շարժվելու ժամանակը և կշինվենք` եթե կամենանք»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.02.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․