Կատարյալ առաքինության մասին

Դարձյալ ասաց. «Քեզ համար, ո՜վ մարդ, Քրիստոս մարդ եղավ և եկավ աշխարհ, որպեսզի դու փրկվես. մանուկ եղավ, Ով անսկիզբ Աստծո Որդին էր, ընթերցող եղավ, երբ Գիրքը տվեցին, և նա ձեռքն առնելով` կարդաց և ասաց. «Տիրոջ Հոգին ինձ վրա է» (Եսայի ԿԱ 1), կիսասարկավագ եղավ քեզ համար այնժամ, երբ չվանից խարազան սարքեց և տաճարից դուրս հանեց արջառներին ու ոչխարներին, սար­կավագ եղավ այնժամ, երբ սրբիչը մեջքին կապեց և աշակերտների ոտքերը լվաց ու պատվիրեց, որ նրանք էլ իրենց ընկերների ոտքերը լվանան, քահանա եղավ այնժամ, երբ նստել էր վարդապետների հետ և լսում էր նրանց ու հարցեր տալիս, եպիսկոպոս և քահանայապետ եղավ այնժամ, երբ օրհնեց հացն ու բաժակը և բաշխեց աշակերտնե­րին, քեզ համար ավազակ եղավ, երբ ավազակ համարվեց. գանահար­վեց քեզ համար, խաչվեց, մեռավ, թաղվեց, և այս ամենը կրեց ըստ կարգի: Նա այս ամենը հանձն առավ մեզ համար, իսկ մենք փոքր­ինչ նախատինք և ամոթանք չենք ուզում կրել Նրա համար: Զգո՛ն և ար­թո՛ւն լինենք, եղբայրնե՛ր, գնե՛նք մեր անձերի փրկությունը, վարժեց­նե՛նք մեզ աղոթքի և ամենայն բարեգործությունների, որպեսզի միշտ Աստծուն հաճելին կատարենք»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.01.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․