Կենդանի հավատը չի կարող արտահայտվել այլ կերպ, եթե ոչ գործերով

Մարտի 10-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Անի Մելքոնյանին (44 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Անին իր ամուսնու՝ Միքայել Կարապետի (47 տ.) և երեք զավակների հետ Սիրիայում ծագած պատերազմի պատճառով 2012 թ.-ին եկել է Հայաստան: Սիրիահայ ընտանիքը բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող հանրակացարանում՝ Մոլդովական 29/1 302 հասցեում: «Ամուսինս մշտական աշխատանք չունի: Ես վարսավիր եմ, բայց առողջական խնդիրներ ունենալու պատճառով չեմ կարողանում աշխատել: Ավագ որդիս՝ Լիոն Կարապետը (19 տ.) ուսանում է Եվրոպական համալսարանի ծրագրավորման ֆակուլտետում և նրա ուսման վարձը մասամբ հոգում է Հայկական Բարեգործական ընդհանուր միությունը: Շնորհակալ եմ Տեր Գրիգորին և Վարդանյան ընտանիքին, որ ընդառաջելով մեր խնդիրներին՝ իրենց աջակցությունը ցուցաբերեցին մեր ընտանիքին»,- ասաց Անին:

Կենդանի հավատը Աստծո պարգևն է մարդուն շնորհված: Այդ մեծ պարգևն էին խնդրում Տիրոջից Իր առաքյալները. «Ավելացրո՛ւ մեր հավատը» (Ղուկ. 17:5): Աստծո հանդեպ կենդանի հավատքն արտահայտվում է մարդու ողջ կյանքում և արտահայտվում է ոչ այլ կերպ, եթե ոչ գործերով: Սուրբ Գրքում կարդում ենք, որ հավատը մեռած է առանց գործերի (Հակոբոս 2:26): Երանելի Սիմեոն Աստվածաբանն այս մասին ասում է. «Եթե հավատը մեռած է առանց գործերի, ապա պարզ է, որ հավատը ոչ աստվածահաճո գործերով չի կարող հավատ համարվել: Անշունչ մարմինը, որ վերջերս է մահացել, կոչվում է մահացած, բայց եթե այն երկար մնա, ապա այլևս չի կոչվի մահացած մարմին, այլ՝ նեխած և քայքայված դիակ»:

 

Կարինե Սուգիկյան

10.03.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․