Խաչի ճանապարհ

Մի երիտասարդ շտապում է դեպի հեռավոր մի վանք, ճանապարհին հանդիպում է Աստծո հրեշտակին և պարծենում.

- Կարդացի Ավետարանը, ուր գրված է` վերցրու խաչդ և արի իմ հետևից և ամեն ինչ թողեցի և վանք եմ գնում, որպեսզի դառնամ հանրահայտ վանական, թեև փոքր եղբայրս ու մայրս իմ խնամքի կարիքն ունեն:

Հրեշտակը պատասխանում է.

- Աստված յուրաքանչյուրին յուրովի է ծառայության կանչում: Ամենից կարևորը ներքին խաչն է: Կարո՞ղ ես հրաժարվել վատ սովորույթներից, ինչպես օրինակ` դժգոհելուց, դատելուց, շատախոսությունից, հպարտությունից, պարծենկոտությունից, ցանկասիրությունից, քանի որ այդ ամենից հրաժարումն արդեն իսկ խաչ կրել է նշանակում:

Երիտասարդը շարունակում է պարծենալ.

- Կարծում եմ՝ արդեն ամեն բանից էլ հրաժարվել եմ ու վանականի պես շուտով կատարյալ հոգևոր կյանքով կապրեմ:

Հրեշտակը պատասխանում է.

- Ավելի լավ է խոնարհ աշխարհականը, քան պարծենկոտ վանականը: Արդ, ետ դարձիր դեպի տուն և առանց պարծենալու խոնարհաբար ընտանիքիդ և մերձավորներիդ օգնիր, ահա առաջին քայլը, որ պիտի կրես քո խաչը և հետևես Քրիստոսին...

 

Հովհաննես Մանուկյան

24.11.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․