Խոնարհության մասին

Հայր Մովսեսն ասաց հայր Զաքարիային. «Ինձ մի խո՛սք ասա, որդյա՛կ»: Իսկ նա ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Եվ այդ դո՞ւ ես հարցնում ինձ, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Հավատա՛ ինձ, որդյա՛կ, քանի որ տեսնում եմ Սուրբ Հոգու շնորհները քեզ վրա հանգչած, դրա համար եմ հարցնում»: Իսկ Զաքարիան՝ իբրև Աստծուց հրաման ստացած, վերցնելով կնգուղն իր գլխից՝ գցեց գետնին և ոտքերով կո­խոտեց ու ասաց. «Եթե մեկն այսպես կոխոտելով չխորտակի իր անձն ամենահետին խոնարհությամբ և ցածրությամբ, երբեք չի կարող կրո­նավոր լինել»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.08.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․