25 Նոյեմբեր, Բշ
Երկու արյունակից եղբայրներ գնացին եղբայրերի մոտ` անապատ, և քանի որ առաքինությամբ էին ընթանում, գովեստի արժանացան եղբայրների կողմից: Եվ եղավ այնպես, որ նրանցից մեկը հիվանդացավ բազում տարիներ, իսկ մյուսը խնամում էր նրան: Եվ հայրերից ոմանք եկան նրան տեսնելու և սկսեցին խնամողին գովել և ասել. «Ձեր միաբանությունը մեր բոլոր եղբայրների ճգնակենցաղ և սուրբ վարքին շատ օգտակար եղավ»: Իսկ նա խոնարհությամբ ասաց. «Ես մինչ հիմա չեմ սկսել մենակյացի կյանք վարել, այլ իմ եղբայրն է ընթանում մենակյացի վարքով, սակայն որպեսզի ճանաչեք, եկե՛ք ինձ հետ»: Եվ մտցնելով նրանց խուղը` որտեղ եղբայրն էր, ասաց. «Հա՛յր, որտե՞ղ է կացինը, որ երեկ տվեցի քեզ»: Իսկ նա սկսեց որոնել իր անկողնու տակ և ասաց. «Երևի այստեղ դրեցի. նայի՛ր, եղբա՛յր, և խուզարկի՛ր ինձ հետ»: Եվ հանձն առավ մի բան, որն ինքը չէր արել: Եվ հայրերը շահած գնացին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016