23 Նոյեմբեր, Շբ
Աբբա Ղոնգինոսին հարցրին. «Ո՞րն է առաքինություներից մեծը, հա՛յր»: Եվ ծերն ասաց. «Կարծում եմ` ինչպես ամբարտավանությունը վատթարագույնն է բոլոր ախտերից, որ նույնիսկ ոմանց երկնքից վայր գցեց, այնպես էլ խոնարհությունը նույնիսկ անդունդներից կարող է մարդուն բարձրացնել երկինք, եթե նույնիսկ նա դև լինի մեղավոր, որովհետև Տերն էլ ամենից առաջ երանի է տալիս հոգով աղքատներին»: Ծերը դարձյալ ասաց. «Ինչպես մեռելը չի ուտում, այնպես էլ խոնարհը չի դատապարտում մարդուն, եթե նույնիսկ նրան տեսնի կուռքերին երկրպագելիս»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016