Խոնարհության մասին

Հայր Աղաթոնը, մինչ պատրաստվում էր մահվամբ փոխվելու, երեք օր բաց մնացին աչքերը, և բնավ չէր շարժում դրանք: Իսկ եղ­բայրները բոթեցին նրան և ասացին. «Որտե՞ղ ես արդյոք, հա՛յր Աղա­թոն»: Իսկ նա նրանց ասաց. «Աստծո դատաստանի առաջ եմ ես, որդ­ յակնե՛ր»: Ասացին նրան. «Դո՞ւ էլ ես երկնչում այդ ժամից, հա՛յր»: Եվ նա նրանց ասաց. «Ես իմ կարողության չափով ջանացի պահել Աստծո պատվիրանները, սակայն, այնուամենայնիվ, մարդ եմ և չգի­տեմ, թե իմ գործերը հաճո եղա՞ն Աստծուն, թե՞ ոչ»: Եղբայրներն ասացին նրան. «Չե՞ս կարող գործերիդ վրա վստահ լինել, թե հաճո են Աստծուն»: Ասաց նրանց ծերը. «Չեմ համարձակվում վստահ լինել, մինչև չկանգնեմ Աստծու առաջ, քանզի այլ է Աստծու դատաստանը, և այլ` մարդկային դատաստանը»: Եվ երբ եղբայրները կամենում էին այլ բան ևս խոսել, ասաց. «Աղաչում եմ` ոչինչ մի՛ խոսեք ինձ հետ այս ժամին, որովհետև չեմ կարող լսել»: Եվ նույն պահին էլ վախճան­վեց խնդությամբ` խոսելով հրեշտակների հետ, որոնք եկել էին նրա հոգին տանելու երկինք:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.01.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․