23 Նոյեմբեր, Շբ
Մի անգամ սատանան կամեցավ փորձել Արսենիոսին և մարդու կերպարանք առնելով` ասաց նրան. «Ես եմ Քրիստոսը, եկա տեսնելու մեծ վաստակավորիդ»: Եվ Արսենիոսը ծածկեց աչքերն ու ասաց. «Ես այս աշխարհում չեմ ուզում Քրիստոսին տեսնել»: Եվ զարմանալով՝ դևը փախավ` ասելով. «Որքա՜ն իմաստություն է տվել մարդկանց Մարիամի Որդին»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016