Կոկորդիլոսը

Հսկա կոկորդիլոսն ընկնում է մետաղյա, ամուր ցանցի մեջ և ինչքան շարժվում է, ձգտում ազատվել, ցանցն ավելի է սեղմվում ու ցավ պատճառում: Այդպես երկար մնալով ցանցի մեջ արցունք է թափում և դիմում Աստծուն.

- Այսքան փոխվել և աստվածահաճո եմ դարձել. որևէ մեկի վրա չեմ հարձակվում, չեմ վնասում, սարսափ չեմ տարածում, ազատի՛ր ինձ այս ցանցից և կշարունակեմ լինել այսպիսին՝ իմ փոփոխված, բարի կերպարը վկայելով ուրիշներին:

Արարիչը պատասխանում է.

- Այդպիսին ես դարձել, որովհետև մետաղյա ցանցն է քեզ սեղմում ու սահմանափակում: Երբ դրանից ազատվես, մեծ ախորժակով կհարձակվես չորսբոլորն ու շատերին վնաս կպատճառես...

 

Ցանցը հիվանդություններն են, փորձությունները, դժվարությունները և այլն, իսկ կոկորդիլոսը մեր հպարտությունն է, որ կոկորդիլոսի արցունք է թափում ցանցի մեջ հայտնվելիս... Հաճախ մարդկանց թվում է, թե իրենք փոխվել են, բայց Աստված նայում է մարդու սրտին ու տեսնում, որ այդպես չէ...

 

Հովհաննես Մանուկյան

06.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․