23 Դեկտեմբեր, Բշ
Մի մարդ ուզում էր օգնել իր կնոջը, որովհետև կասկածում էր, որ նա լսողության խնդիրներ ունի: Մի երեկո, երբ կինը մեջքով էր կանգնած դեպի իրեն, ամուսինը կանգնեց սենյակի հակառակ ծայրում և շշնջաց.
- Դու ինձ լսո՞ւմ ես:
Պատասխան չհնչեց: Տղամարդն ավելի մոտ եկավ ու կրկնեց.
- Դու ինձ լսո՞ւմ ես:
Արդյունքը նույնն էր: Նա ավելի մոտ գնաց և հարցրեց.
- Լսո՞ւմ ես ինձ:
Այդպես էլ պատասխան չլսելով, ի վերջո, իր հարցը կրկնեց անմիջապես կնոջ թիկունքի ետևում: Կինը շրջվելով՝ ասաց.
- Չորրորդ անգամ եմ ասում. «Այո՛»:
Հաճախ մենք մտածում ենք, որ ուրիշների հետ ինչ-որ բան այն չէ, բայց պարզվում է, որ մեր մեջ է խնդիրը…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի