Մարդը

Մարդու մասին շատ հետաքրքիր մտքեր ունի Սուրբ Գրիգոր Նյուսացին: Եկեղեցական Հայրն ասում է, որ ի տարբերություն կենդանիների` մարդը չունի բնական զենքեր` կոտոշ, պաշտպանող մազեր, արագություն, ճիրաններ, և կարծես թե խղճալի է իր այս մերկությամբ: Բայց եթե մարդն այդ բնական զենքերն ունենար, ապա կարիք չէր զգա մյուս արարածների, մինչդեռ հիմա իշխում է նրանց: Արագության համար մարդն օգտագործում է ձիուն, մերկությունը ծածկելու համար` ոչխարին, պաշտպանության համար` ատամներով զինված շանը: Մարդն ուղիղ իրան ունի, իսկ կենդանիներն ունեն ներքև հակված մարմին: Դա ցույց է տալիս մարդու իշխող դիրքը և դեպի երկինք ուղղված հայացքը:

Կենդանիներն իրենց զգացումներն արտահայտում են ձայներով և մարմնի շարժումներով: Մարդն իր զգացումներն արտահայտում է լեզվով, սակայն լեզվով նա նաև թաքցնում է իր մտքերը: Կենդանիներն զգում են և հասկանում, մարդը կարող է անել ավելին` մտածում է և իմանում, բայց նրանք երկուսն էլ ցանկանում են: Սակայն ցանկանալու ունակությունը մարդը պետք է օգտագործի ոչ թե կենդանիների պես` մարմնական հաճույքների և մեղսալի կրքերի համար, այլ առավել պետք է ցանկանա հաստատուն մնալ այն ճանապարհին, որ ցույց տվեց Աստված:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

06.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․