22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Մեղավորը

Վանականները, սրահի դուռը կիսաբաց թողնելով, շտապում են ժամերգության: Մի կատու գողեգող մտնում է սրահ, շուռ տալիս անկյունում դրված ձեթով լի կճուճը և փախչում: Վանականները հավաքվում են և վիճում, թե իրենցից ով է մեղավոր, որ սրահի դուռը բաց է մնացել, և կատուն ներս է մտել: Եվ նրանցից ոչ ոք չի ընդունում, որ ինքն է մեղավոր, այլ բոլորը կատվին են մեղադրում: Այնուհետև գնում են վանահոր մոտ, որպեսզի պարզեն, թե ով է մեղավոր: Վանահայրը նայում է նրանց և ասում.

- Եթե Աստված ձեզ ասեր, որ մեղավոր եք, միանգամից կընդունեիք՝ կարծելով, թե արդեն այնպիսի խոնարհության և հեզության աստիճանի եք հասել, որ միանգամից ընդունում եք Աստծու ասածը, սակայն Աստված կատվին ուղարկեց, որպեսզի նրա միջոցով ձեզ ցույց տա, որ դեռևս բավարար խոնարհություն և հեզություն չունեք, երբ մեկդ մյուսին ասում է, թե՝ դու ես մեղավոր. ձեր սրտում միանգամից վրդովվում եք և շատ դժվարությամբ եք ընդունում, որ մեղավոր եք...

 

Հովհաննես Մանուկյան

10.10.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․