Մենակյացի կարգը

Ոմն եղբայր հարցրեց հայր Արսենին և ասաց. «Իմ խորհուրդներն ինձ խռովեցնում են, ասելով՝ ո՛չ կարողանում ես աշխատել և ո՛չ էլ պահեցողություն անել. գնա՛ հիվանդներին խնամիր. դա էլ է մեծ գործ»: Ծերը, անմիջապես ճանաչելով սատանայի սերմանածը, ասաց նրան. «Գնա կե՛ր, ըմպի՛ր, ննջի՛ր և մի՛ աշխատիր, միայն թե խցից դուրս մի՛ արի՝ գիտենալով, այն որ խցում մենակ նստելն է մենակյացին իր կարգի մեջ պահում»: Եվ նա այդպես արեց երեք օր. ուտում էր, ըմպում և քնում: Ապա հագենալով՝ ձանձրացավ, վերցրեց արմավենու տերևներն ու հերձեց: Հաջորդ օրը սկսեց հյուսել, և երբ քաղցեց՝ ասաց. «Քիչ արմավ մնաց, սրանք էլ վերջացնեմ, հետո կճաշեմ»: Եվ երբ վերջացրեց, ինքն իրեն ասաց. «Մի քանի սաղմոս էլ ասեմ, հետո կճաշեմ»: Եվ այսպես քիչ-քիչ աճում էր և առաջադիմում՝ իրեն հանձնելով Աստծուն, մինչև որ իր կարգի մեջ մտավ: Այնուհետև գոտեպնդվելով ընդդեմ խորհուրդների՝ հաղթում էր նրանց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.05.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․