Մեր կրոնը սերն է

- Մերը կրոնների կրոնն է, հայտնության կրոն է՝ իսկական, անսուտ,- բացատրում էր հայր Պորֆիրիոսը։- Այն ճշմարիտ կրոնն է։ Մյուսները մարդկային են, փուչ։ Նրանք անհաղորդ են Սուրբ Երրորդության վսեմությանը։ Նրանք չգիտեն, որ մեր նպատակը, մեր կոչումը ըստ շնորհի աստվածներ դառնալն է, աստվածնմանությունը, միավորումը Նրան ու միմյանց։

Մյուս կրոնները չգիտեն այս ամենը։ Մեր կրոնի վերջնանպատակը բոլորի միավորումն է։ Դրանում է Քրիստոսի առաքելության կատարումը։ Մեր կրոնը սերն է, աստվածային նախանձախնդրությունը, ոգեշնչումը, աստվածայինի տենչը։ Այդ ամենը դրված է մեր ներսում։ Դրան հասնելը մեր հոգու բնական պահանջն է։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

30.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․