Մի բաժակ կաթի գինը

Մի անգամ մի ծեր հավատացյալ կին ցուրտ ձմռանը դռան առաջ կուտակված ձյունը մաքրելիս տեսնում է 8-10 տարեկան մի պատանու: Նայելով ցրտից կուչ եկած տղային՝ հրավիրում է տուն, իսկ երբ տղան հրաժարվում է, տանից մի բաժակ տաք կաթ է բերում և տալիս է նրան: Տարիներ անց տատիկը վիրահատվում է և հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ բժիշկին վճարումների մասին է հարցնում: Բժիշկը պատասխանում է, որ կգնա, բոլոր թվերը կգրի թղթի վրա և բուժքրոջ հետ կուղարկի: Քիչ անց բերում են թուղթը, որի վրա գրված էր. «Մի բաժակ կաթի դիմաց»

03.08.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․