26 Դեկտեմբեր, Եշ
Թագավորի մոտ միևնույն խնդրանքով երեք չքավոր են գալիս, որոնցից երկուսին օգնում է, իսկ երրորդին դատարկաձեռն ետ ուղարկում: Պալատականները չեն հասկանում և զարմանում են, թե ինչո՞ւ արքան այդպես վարվեց, երբ երեքն էլ չքավոր էին և միևնույն խնդրանքն ունեին: Եվ թագավորը պատասխանում է.
- Առաջինին հագուստ տվեցի, որովհետև կիսամերկ էր, երկրորդին էլ նվիրեցի, որովհետև իր երեխան էր մերկ, իսկ երրորդը, թեև ավելի աղքատ էր, բայց իր փափկասիրության, փառքի ու անվան համար էր թագավորական հագուստ ուզում: Դրա համար էլ նրան ձեռնունայն ետ ուղարկեցի:
Երբեմն կարող է անհասկանալի լինել, թե Աստված ինչու է միևնույն իրավիճակում հայտնված մարդկանց հետ տարբեր կերպ վարվում: Սակայն Աստված տեսնում է մեր սրտերը և սիրով ու արդարությամբ է վարվում:
Հովհաննես Մանուկյան