Միջինքն Արարատյան Հայրապետական թեմում

Մարտի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում երիտասարդական միությունները նշեցին Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով:

Միջոցառումը սկսվեց Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ, ապա երիտասարդաց միության անդամները ներկաներին հյուրասիրեցին միջինքի ուտեստներով՝ Կուտապ, Թթվեպաս, Օձի թթու, Թոփիկ, Մախոխապուր, Պասուց տոլմա և այլն:

Երիտասարդները պատրաստել էին նաև Միջինքի զարդ համարվող Բաղարջ հացեր, որոնց մեջ մետաղադրամների փոխարեն խաչեր էին տեղադրել:

Օրը հագեցած էր ազգագրական պարերով: Թեմի երիտասարդները Միջինիքն նվիրված ազգային այս տոնը նշում են արդեն երկրորդ անգամ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

11.03.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․