Մոմը

Քարանձավային հանքերում ոսկի որոնող և այդտեղ բնակություն հաստատած հանքագործը տառապում է խավարից և Աստծուց մոմեր խնդրում, որոնք կլուսավորեն իր բնակավայրը: Վերջապես երկար ժամանակ անց Աստծո մարգարեն այցելում է և մոմեր փոխանցում այս մարդուն: Հանքագործն ուրախանում է, բայց երբ մոմերից մեկը վառում է, և տարածքը լուսավորվում է, սկսում է այս անգամ անչափ տառապանք ապրել և դողդոջուն ձայնով ասում է.
- Այս մոմերը հալվում են և այրվում ու շուտով նորից կհայտնվեմ խավարի, մթության մեջ:
Մարգարեն պատասխանում է.
- Այդպես էլ չհասկացար, որ քեզ ոչ թե այդ մոմերն էին անհրաժեշտ, այլ դուրս գալ քարանձավից և Աստծո լույսի մեջ բնակվել հարատև…


Մարդիկ ձգտում են ունենալ այն, ինչ չունեն ու դրա համար տառապում են և երբ վերջապես ձեռք են բերում, ինչ երազում էին ունենալ, շարունակում են տառապել, որովհետև այդժամ հասկանում են, որ այն, ինչ ձեռք են բերել, հարատև չեն կարող ունենալ…
Արդ, Ավետարանն ասում է՝ խնդրեք Աստծո Արքայությունը և նրա արդարությունը և մնացյալն ավելիով կունենաք (Մատթ. 6:33):

 

Հովհաննես Մանուկյան

23.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․