Մի քահանայի հաճախ էին տեսնում մի գրավիչ, թեթևաբարո կնոջ ընկերակցությամբ, այդ թվում՝ հասարակական վայրերում: Եվ դա մեծ դժգոհություն առաջացրեց համայնքում:
Մի անգամ եպիսկոպոսը նրան իր մոտ կանչեց՝ լուրջ խոսակցության: Երբ ավարտեց նախատինքը՝ քահանան ասաց.
- Ձերդ սրբազնություն, ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ ավելի լավ է սիրունիկ կնոջ հետ խոսել` Աստծո մասին մտածելով, քան Աստծո հետ շփվել՝ սիրունիկ կնոջ մասին մտածելով:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի