4 Նոյեմբեր, Բշ
Հայր Եսայիասի աշակերտը, տեսնելով նրան ծանր հիվանդության մեջ, սաստիկ տրտմեց: Հայր Եսայիասն ասաց. «Մի՛ տրտմիր, սրանով ենք կարողանում հիշել դատաստանի օրը. իսկ մարմինները նրա համար են առողջություն խնդրում, որ Աստծուց հեռանան, որովհետև ոռոգվող ծառը երբեք չի գոսանում և անպտուղ չի լինում»: Իսկ սուրբ Խորհրդի մասին ասում էր. «Վա՜յ մեզ, ո՞վ է նրան արժանի, քանզի քահանան «ի Սրբություն Սրբոց» է կանչում»: Եվ ասաց. «Վա՜յ ինձ, վա՜յ, քանզի իմ մատնիչներն իմ առջևից են գնում, և չեմ կարող իմ մեղքերն ուրանալ: Վա՜յ ինձ, վա՜յ, ինչպե՞ս կարող եմ հանդիպել Աստծուն և Նրա սրբերին: Վա՜յ ինձ, վա՜յ, քանզի իմ և ոչ մի անդամը սուրբ չէ Նրա առաջ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016