25 Նոյեմբեր, Բշ
Ծերն ասաց. «Մեծ ճգնություն և տառապանք ունեն կրելու նրանք, ովքեր դառնում են դեպի Աստված, բայց հետո անպատմելի խնդություն կգտնեն, ինչպես որ` երբ ջանում են կրակ վառել՝ նախ ծխահարվելով արցունքակալվում են, իսկ հետո վառում են իրենց հուրն ու լապտերը: Այդպես կլինի նրանց հետ, ովքեր կարոտում են Աստծուն և աստվածային սերը, ինչպես և գրված է, թե` «Մեր Աստվածը մաշող կրակ է» (Եբր. ԺԲ 29): Մենք պետք է այն երանելի ու փափագելի հուրը վառենք մեր մեջ՝ մեծամեծ տքնություններով և արտասուքների վտակներով, որպեսզի լուսավորի մեզ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016