23 Դեկտեմբեր, Բշ
Ապրիլի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին:
Ժողովի աշխատանքը սկսելուց առաջ գիտնականները լռության րոպեով հարգեցին վերջին օրերին Արցախյան սահմանում նահատակված զինվորների և ի Տեր հանգչած հայ գիտնականների հիշատակը:
Այնուհետև Նավասարդ Սրբազանը ողջունեց ներկաներին՝ փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:
Գիտնականներին ողջունեց նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանում ակադեմիայի գործունեությունը, հրատարակությունները, ուշադրություն հրավիրեց Ցեղասպանության թեմայի շուրջ կատարված ուսումնասիրությունների, գիտության տարբեր բնագավառներում ակադեմիայի ինստիտուտներում կատարված աշխատանքների վրա:
Ժողովի առաջին նիստի ավարտին գիտնականները ընդունեցին հայտարարություն, որում դատապարտում են Արցախյան սահմանին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին