Մի անգամ մի իշխան եկավ աբբա Սիմեոնին տեսակցության: Եկան կղերիկոսները և ասացին. «Աբբա՛, պատրաստվի՛ր, քանզի մի իշխան է եկել քեզ տեսնելու և քեզանից օրհնություն ստանալու»: Եվ նա ասաց. «Այո՛, հիմա կպատրաստվեմ»: Հագավ իր ցնցոտիները, հաց ու պանիր վերցնելով ձեռքը՝ նստեց դռանը և սկսեց ուտել: Եկավ իշխանն իր սպասավորներով և տեսնելով նրան՝ հայհոյեց և ասաց. «Ա՞յս է անապատականը, որի մասին լսեցինք»: Եվ նույն պահին էլ ետ դարձավ:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016