Ուղիղ դատաստանի մասին

Սյուղիանոսի աշակերտ հայր Զենոնի մասին ասում էին. «Ի սկզբանե ոչ ոքից ոչ մի բան չէր կամենում վերցնել, և ովքեր բերում էին, տրտմած դարձյալ դուրս էին գալիս, քանի որ չէր ընդունում: Ուրիշներն էլ գալիս էին նրա մոտ և կամենում էին վերցնել նրանից՝ որպես մեծ ծերից, բայց ոչինչ չուներ նրանց տալու, նրանք նույնպես գնում էին տրտմած: Ծերն ասաց. «Այս ի՞նչ եմ անում, քանզի ովքեր բերում են` տրտմում են, և ովքեր խնդրում են` նրանք ևս տրտմում են: Ահա թե ինչ պետք է անեմ. ով բերի` կվերցնեմ, և ով խնդրի` կտամ»: Եվ այսպես վարվելով` հանգստանում էր և բոլորի կամքն էլ կատարում էր»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.07.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․