Ոչինչ այնքան հեշտությամբ չի տանում մարդուն դեպի արդարություն, ոչինչ այնպես չի նպաստում աստվածմերձեցմանը, որքան գթասրտությունը՝ ողջ սրտից և ուրախությամբ ցուցաբերված գթասրտությունը հանդեպ կարիքավորը: Քանի որ, ըստ եկեղեցու հայրերի, անգամ Տիրոջ խոսքն է ցույց տալիս, որ Աստված կարիք ունի բարերարության՝ ասում եմ ձեզ, որովհետև Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, Ի՛նձ արած եղաք (Մատթեոս 25:40): Եվ եթե Աստված աղքատացավ հանուն մեզ ու կարեկցաբար ընդունեց Իր մեջ յուրաքանչյուրի վիշտը և մինչև աշխարհի վախճանն Իր բարերարությամբ մշտապես կարեկցում է յուրաքանչյուրին իր ցավին համապատասխան, ապա պարզ է, որ կատարելության է գնում նա, ով, նմանվելով Աստծուն, իր մարդասիրությամբ բուժում է կարիքավորի վշտերը և համաձայն փրկարար Նախախնամության՝ իր սերն է արտահայտում հանդեպ մերձավորն այնպիսի ուժգնությամբ, որը բնորոշ է Աստծուն:
Հունվարի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սարգսյան Նարինեին (50 տ.) հանձնեց մոսկվաբնակ Բաղդասարյան ընտանիքի աջակցությամբ գնված սննդի փաթեթ: Նարինեն 26-ամյա որդու հետ բնակվում է Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի 2/5, 26 հասցեում: «Որդիս աշխատանք չունի, ես էլ որպես մաքրուհի եմ աշխատում: Շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից, Տեր Գրիգորից և աջակից անձից, որ կարեկից եղան նաև իմ խնդիրներին»,- ասաց ընտանիքի մայրը:
Ըստ ամերիկացի հրապարակախոս Բիգեր Հենրիի խոսքի՝ ողորմածության յուրաքանչյուր արարք մի աստիճան է, որ տանում է դեպի Երկինք:
Կարինե Սուգիկյան