«Ողորմության ճանապարհին հետևողը կյանք և արդարություն կգտնի»

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը՝ աջակցելով կարիքի մեջ գտնվող ընտանիքներին: Դեկտեմբերի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Տեր Գրիգորը Խաչատրյան Սիրվարդին (69տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արամ Բաղդասարյանը: Տիկին Սիրվարդն իր տղայի և երեք անչափահաս թոռների հետ բնակվում է Ազատաշեն գյուղի 13 փ., 2-րդ տ. հասցեում: Ընտանիքը ֆինանսական և առողջական խնդիրների առջև է կանգնել. տիկին Սիրվարդի տեսողությունը նվազել է, թոռներից՝ Ավետիքը (10տ.), էպիլեպսիա հիվանդությամբ է տառապում, իսկ տղան՝ ընտանիքի միակ աշխատողը, ստամոքսի վիրահատությունից հետո կրկին առողջական խնդիր ունի, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ է աշխատում: Ընտանիքը փորձում է գոյատևել ընտանեկան նպաստի և տիկին Սիրվարդին տրամադրվող թոշակի գումարներով: Տիկին Սիրվարդն անչափ շնորհակալ էր աջակից անձից՝ օգնության ձեռք մեկնելու համար:

Ճշմարտության և ողորմության ճանապարհով ընթացողը նախանձախնդիր է, որպեսզի արդար գտնվի Աստծո պատվիրանների, մարդկանց և իր խղճի առջև: Այդպիսի մեկն ողորմած է մերձավորի հանդեպ՝ անկախ նրա ինչպիսին լինելուց, քանի որ նա իր պարտքն է կատարում անկեղծորեն՝ չմտածելով վարձատրման մասին: Այնինչ ողորմած Աստված, ինչպես նշում է առակագիրը, չի զրկում ողորմած անձին վարձատրությունից. «Նա, ով հետևում է արդարության և ողորմածության ճանապարհին, կյանք, արդարություն և փառք կգտնի» (Առակ. 21:21):

 

Կարինե Սուգիկյան

27.12.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․