Մեծահարուստը շտապում է մի քահանայի տուն, և տեսնում աթոռին նստած զառամյալ մի ծերունու, ով կարողանում է հենափայտով մի կերպ քայլել: Հուսախաբված հարուստն ասում է.
-Աստված ինձ հուշեց, որ շտապեմ այս հոգևորականի մոտ, ով կարող է օգնել իմ մերձիմահ զավակին, բայց տեսնում եմ, որ, ընդհակառակը, այս մարդն օգնության կարիք ունի և նույնիսկ չի կարողանում առանց հենափայտի շարժվել: Իմ նյութական կարողությամբ անզոր եղա օգնել իմ երեխային, հավանաբար Աստված ինձ ուղարկեց այստեղ, որպեսզի իմ հարստությամբ ու դրամով օգնեմ այս մարդուն:
Ծերունի քահանան ժպտում է, հենվելով հենափայտին կանգնում և պատասխանում.
-Մի՛ երկմտիր, հավատա՛ և վստահի՛ր Աստծուն: Այժմ մյուս սենյակից վերցնեմ իմ ձեռաց խաչը և գնանք զավակիդ մոտ:
Այնուհետև հայտնվում են երկու հրեշտակներ, որոնք բռնում են քահանայի ձեռքերից ու նրան արագորեն տանում սենյակից սենյակ: Ապշած մեծահարուստն այլևս որևէ խոսք չի կարողանում ասել:
Երբեմն Աստծու կողմից օգնությունը գալիս է այնտեղից, որտեղից չես սպասում և նրանից, ումից չես ակնկալում:
Հովհաննես Մանուկյան