Ոմն ծեր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ի՞նչ անեմ, հա՛յր, քանզի նեղվում եմ պոռնկությունից և դա պատմեցի հայր Վստիոնին, իսկ նա ինձ ասաց. «Բնավ չթողնես խորհուրդներիցդ ներս, և նրանք բնավ չեն մերձենա քեզ»: Հայր Պիմենը նրան ասաց. «Հայր Վստիոնի այդ խոսքը երկնքի հրեշտակներին է վերաբերում, և մոռացել է, որ ես և դու մարդ ենք և միշտ պոռնկության մեջ ենք: Սակայն, եթե զսպենք մեր որովայնը, լեզուն և պահենք առանձնությունը, չենք մեռնի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016