26 Դեկտեմբեր, Եշ
Մի եղբայր ընկավ մեղքի մեջ և գնալով հայր Ղովտի մոտ՝ փոթորկվում էր, դուրս ու ներս էր անում և չէր կարողանում տեղում նստել: Հայր Ղովտը նրան հարցրեց. «Ի՞նչ է եղել քեզ, եղբա՛յր»: Եվ նա ասաց նրան. «Մեծ մեղք գործեցի և չեմ կարողանում հայրերին խոստովանել այն»: Ծերը նրան ասաց. «Խոստովանի՛ր ինձ, և ես քեզ հետ կվերցնեմ քո մեղքը»: Այնժամ նա պատմեց նրան, իսկ ծերն ասաց. «Քաջալերվի՛ր, որովհետև ապաշխարություն կա: Ուրեմն գնա՛, նստի՛ր այրում և երկուական օրով պահեցողությո՛ւն արա, իսկ ես կվերցնեմ քո մեղքի կեսը»: Երբ լրացավ երեք շաբաթը, ծերն իմացավ, որ Աստված ընդունեց եղբոր ապաշխարությունը, և այն եղբայրը մնաց ծերի մոտ՝ մինչև նրա մահը, և հնազանդ էր նրան:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 201