Օրենսգետը

Մի օրենսգետ շրջում է ամենուր` քննադատելով ուրիշների սխալներն ու թերությունները և քարոզելով, որ այլևս ավանակ չպահեն, այլ ազնվացեղ ձիեր գնեն, որպեսզի արագ իրենց ցանկացած վայրը հասնեն:

Ունկնդիրներից մեկը հարցնում է նրան.

-Ինչո՞ւ ես մշտապես դատում ու ավանակներին անօգուտ կենդանի համարում, երբ հենց հիմա ավանակի վրա նստած շրջում ես ու քարոզում...

 

Ավետարանն ասում է. “Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար”(Մատթ 7.1-5):

 

Հովհաննես Մանուկյան

25.10.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․