13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Զի հաց յՍստուծոյ է, որ իջանէ յերկևից եւ կեանս տայ աշխարհի»: (Հովհ. Զ 33)
Սիրելի և հավատակից եղբայրներ և քույրեր, Հայոց մեր Մայր Եկեղեցու սրբազան հայրերը հատկապես Ծննդյան այս Դ կիրակիի ընթերցանության համար ընտրել են հետևյալ Ավետարանական հատվածը՝ վերստին հրավիրելով մասնակից դաոնալու սիրո այս սեղանին, «որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»:
Ահավասիկ, թե ինչպես է խոսում Տերը մեկ անգամ ևս անդրադարձ անելով Ս. Հաղորդության Սիրո Խորանին. «Ես եմ հացն կենաց, որ գայ աո իս՝ ոչ քաղցիցէ, եւ որ հաւատայ յիս՝ ոչ երբեք ծարաւեսցի» (Հովհ. Զ 35): Կյանքի, ճշմարիտ կյանքի վարդապետությունն է ավանդել մեզ մեր Տերը դարեր առաջ, և այդ կյանքը սիրո դրսևորմամբ է արտահայտված, այն սիրով, որով Տերը սիրեց մեզ և պատվիրեց միմյանց սիրել, և որով պիտի Կենաց Բանին հետևողներ լինենք ու ճանաչվենք:
Մարդկային կյանքի ֆիզիկական գոյության աոաջին նախապայմանների՝ ուտելիքի և ըմպելիքի համազուգորդումով հոգևոր կյանքի հավիտենական գոյության հարատև պայմանների կամ պահանջների է կոչում Քրիստոս, որպեսզի մեր կյանքը նոր՝ սիրո պատվիրանով կարողանանք միմյանց հետ միշտ կապակցել և այդ ընկերային սիրո հորդումի քաղցրությունը միախաոնել Աստուծո սիրո հետ. որի կենդանի մարմնացումն է Հարուցյալ Փրկիչը, և Որը մարդուս գոյության այն աստիճան անքակտելի մասն է, որ հանդիսանում է մարդկային կյանքի հաց, և Որի հետ հարատև, շարունակական հարաբերության կարիքն ունի կամ պիտի ունենա յուրաքանչյուրս:
Հիսուս ասում է. «Ես եմ հացն կենաց» և երկու կարևոր շեշտադրում է կատարում.
Երբ Քրիստոսով քաղց ենք զգում, պետք է գնանք դեպի Իրեն:
Երբ Քրիստոսով ծարավ ենք, պետք է հավատանք Իրեն:
Այսինքն՝ եթե Ս. Հաղորդության այս Խորհուրդով մեր քաղցն ու ծարավն է հագենում, ուրեմն պետք է հավատալ Քրիստոսին ամբողջ էության անկեղծությամբ և զորացած հավատքով դեպի Քրիստոս քայլ անել ճշմարտության ճանապարհով, բախել Փրկության Կենաց դուռը, և վստահ եղեք, Տերն անկեղծ հավատքի յուրաքանչյուր արտահայտության ունկնդիր է լինում և երբեք անպատասխան չի թողնում մեր խնդրանքները:
Տիրոջ Մարմինն ու Արյունը ճշմարիտ կերակուր և ըմպելիք են, որովհետև մեղքերի և սայթաքած անօրենությունների դիմաց դեղ են մաքրության և հավիտենության առհավատչյա. «Որ ուտէ գմարմին Իմ, և ըմպէ զարիւն Իմ, ունի զկեանս յաւիտենականս» (Հովհ. Ջ 55): Այս կապը գալիս է դեռևս մեր նախահոր՝ Ադամի ժամանակներից, ով ուտելով մեղանչեց ու հետո մեռավ, այսինքն՝ մեր բնության մեջ մեղքը ուտելով ներգործեց, և մեգ այսօր Աստված ևս մեկ անգամ առիթ է տալիս մարմնով, այսինքն՝ Փրկության Կենաց հույսով արդարանալ և անմահանալ:
Սակայն այս ահավոր խորհրդից պետք է զգուշանալ, որովհետև Պոդոս առաքյալն սթափեցնում է՝ ասելով. «Թող մարդ նախ ինքն իրեն փորձի և ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, որովհետև ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում ն խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը» (Ա Կորնթ. ԺԱ 28-29):
Մեր հայրերը ճշմարիտ հաղորդության երեք կարևոր կետ են նշում՝ հավատ, գիտություն և սրբություն: Հավատալ ի Քրիստոս Իր տնօրինական բոլոր խորհուրդներով, որը քրիստոնեական կենցաղավարության սկիզբն է ու հիմքը և որը հավիտենության առաջին գրավականն է:
Անշուշտ հավատքն առանց իմացության և զատորոշման անիմաստ է, որովհետև եթե չգիտես, թե ինչի և կամ ում ես հավատում, չես կարող հավատալ:
Առավել ևս եթե ամբողջ գիտությամբ հավատք ունես առ Աստված և այդ ամենն առանց կյանքի է, այսինքն՝ սրբության ու մաքրության Քրիստոսավանդ Խաչի ճանապարհով կյանքում չի դրսնորվում, պարզապես մնում է այդպես անկենդան ու անզոր խոսք միայն:
Երեկ մեր Եկեղեցին տոնեց Ս. Սարգիս քաջազոհ զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զիևվորների հիշատակը, ովքեր մարտիրոսացան՝ դրսևորելով անկոտրուն կամք, անուրանալի հավատք ու մշտանորոգ սեր դեպի իրենց Արարիչը: Այս սիրո ուժով Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի կարգադրությամբ Եկեղեցին հատկապես ուշադրություն է դարձնում մեր ազգի զորավոր կորիզը հանդիսացող երիտասարդների վրա, ովքեր մեր ազգին հզոր ապագա և պայծառ երազների իրականացում են ներշնչում:
Այսօր այս Ս. Խորանի վրա Քրիստոսացող նշխարն ու գինին նոր սիրո լուծի քաղցր պտուղն է, որ պիտի ներգործի մեր ժողովրդի հոգաց ներս և իր ուժով սրբագործի, զորացնի ու սիրով լեցնի, «որովհետև Աստծուց է այս հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին... և թե մեկը այս հացից ուտի՝ հավիտենապես կապրի» Քրիստոսի մեջ և Քրիստոս էլ կապրի իր մէջ:
Ես մաղթում եմ, որ Հոր Աստուծո առաջնորդությունը, Քրիստոս Աստուծո մշտամնա ներկայությունը ն Ս. Հոգու մշտանորոգ ներգործությունն ամենքիս հետ լինի և մանավանդ երիտասարդներին անսասան հավատք, Աստվածային իմաստության և սրբացող կենցաղավարություն շնորհի:
Տիրոջ շնորհը, սերը և խաղաղությունը թող միշտ մեզ հետ լինեն ն մեզ միշտ հաղորդության մեջ պահեն Ամենօրհնյալ Աստուծո հետ. ամեն:
Տ. Նարեկ աբեղա Ավագյան
(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագին, 1 փետրվարի 2004 թ.)