Օտարասեր և ողորմած լինելու մասին

Երանելի Եպիփանն ասաց. «Աստված դյուրությամբ է առողջություն վաճառում նրանց, ովքեր կամենում են գնել այն փոքր­ինչ հացով, մի բաժակ սառը ջրով կամ սակավ փողով: Եվ մարդուն ծածուկ չի հատուցում փողը, այլ ծածուկ առնելով սակավ փողը` փոխարենը անպատում բարիքներ է հատուցում հրեշտակների, հրեշտակապետների և արդարների հոգիների առաջ»: Արդ, ո՞վ կպատմի Տիրոջ զորությունը և լսելի կդարձնի նրա գովաբանությունը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

19.10.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․