Տրտմությամբ լեցուն մի գեր պահեստապետ գալիս է ծեր վանականի մոտ և ասում.
- Ես բարի նպատակներ ունեմ և խնդրում եմ, որ իմ պահեստն Աստծո կամքով ընդլայնվի, սակայն չի իրականանում և խռովքի ու տրտմության մեջ եմ մնում, որովհետև մտածում եմ, որ կրկին իմ կամքով եմ գործում, այլ ոչ թե Աստծո...
Ծեր վանականը ժպտում է և պատասխանում.
- Ուրա՛խ եղիր, եթե ինչ-որ բան քո կամքով չի իրականանում, նշանակում է` Աստծո կամքով է իրականանում, ուրա՛խ եղիր և քեզ տրված չափով գործդ շարունակիր:
Հովհաննես Մանուկյան