28 Նոյեմբեր, Եշ
Մի ունևոր գյուղացի լավ հողերով մեծ դաշտեր ուներ: Նա մեծ եռանդով աշխատում էր, բայց միևնույն է, ցորենն այնքան լավ չէր աճում, որքան աղքատ հողագործի փոքրիկ արտում, որ իր արտի հարևանությամբ էր գտնվում: Միշտ զարմանում էր դրա վրա և մի օր էլ իր աղքատ հարևանին հարցրեց, թե ինչ է անում, որ իր ավազուտ հողի վրա այդքան առատ բերք է աճում: Աղքատ հողագործը պատասխանեց.
- Ողջ գաղտնիքը պարարտանյութի մեջ է:
- Իսկ այդ ի՞նչ պարարտանյութ է:
- Աղոթքը,- պատասխանեց աստվածավախ հարևանը,- իմ պահոցում ծնկի եմ իջնում և աղոթում եմ, որպեսզի Աստված՝ ողջ տիեզերքի Արարիչը, բազմապատկի իմ ցանքը: Այդ պատճառով էլ աղոթքով պարարտացված հողն ամենալավ բերքն է տալիս:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի