Եղբայրներն աբբա Անտոնի մոտ եկան ու հարցրեցին.
- Ասա՛ մեզ, ինչպե՞ս փրկվել:
Ծերը պատասխանեց.
- Լսե՞լ եք, թե Սուրբ Գիրքն ինչ է ասում: Դա բավարար է ձեզ համար:
Իսկ նրանք ասացին.
- Մենք քեզանից ենք ուզում լսել, Հա՛յր:
Ծերն ասաց.
- Ավետարանն ասում է. «Եթե մեկը քո աջ երեսին ապտակ տա, մյուս երեսդ էլ դարձրու նրան»:
Նրանք պատասխանեցին.
- Չենք կարող անել այդ:
- Եթե չեք կարող մյուսն էլ դարձնել, ապա գոնե մի ապտակը հանդուրժեք:
- Այդ էլ չենք կարող,- պատասխանեցին:
Ծերը պատասխանեց.
- Եթե այդ էլ չեք կարող, ապա մարդուն մի վճարեք նույնով, ինչ ստացել եք:
- Եվ դա չենք կարող:
Այդժամ ծերն իր աշակերտին ասաց.
- Մի փոքր շիլա եփիր նրանց համար, քանի որ տկար են: Եթե մեկը չեք կամենում անել, իսկ մյուսը՝ չեք կարող, ապա ես ի՞նչ կարող եմ անել: Աղոթել է պետք:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի