Փուչ թագավորությունը

Աշխարհում մի թագավորություն կար, որտեղ բազմաթիվ հարուստ ու պարապ մարդիկ էին ապրում: Նրանք զվարճանալուց բացի ուրիշ ոչինչ չէին անում, միայն ուտում էին, խմում ու պարում, և որպեսզի սերունդները հիշեին իրենց՝ մի հուշարձան կառուցեցին, որի վրա գրված էր. «Երգիր ու պարիր, երգիր ու պարիր, իսկ դու էլ՝ մահ, կողքով անցիր»:

Բայց ժամանակի ընթացքում այս թագավորության հարստությունն սպառվեց, ուժերը պակասեցին և հեռավոր երկրներից եկած ցեղերը գրավեցին այն: Բոլոր բնակիչներին գերեվարեցին, նրանց տներն ու հողակտորներն էլ խլեցին նրանցից: Նախկին անհոգ թագավորությունը մոռացվեց, միայն հուշարձանի արձանագրությունն էր հիշեցնում զվարճալի ժամանակների մասին: Զավթիչները ցանկացան դա էլ ոչնչացնել, բայց մի ծերունի խորհուրդ տվեց.

- Թող նախկին գրառումը մնա գալիք սերունդների համար, միայն մի քանի խոսք ավելացրեք դրան. «Ով պարում էր այստեղ ու երգում արդեն վաղուց է հողում փտում»:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

12.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․