Սերը Սուրբ Գրքի նկատմամբ

Սքան­չե­լի են Քո վկա­յություն­նե­րը. դրա հա­մար հո­գիս սի­րեց դրանք:

Քո խոս­քե­րի հայտ­նությու­նը լու­սա­վո­րում և ի­մաստ­նաց­նում է պար­զա­միտ­նե­րին (Սաղմ. ՃԺԸ 129-130)։

Ինչ­պե՞ս է պետք մեզ սի­րել Աստ­ծու խոս­քը: Մենք` քրիս­տոն­յա­ներս, ոչ մի այլ բա­նով չպետք է այն­պես մխի­թար­վենք և ու­րա­խա­նանք, ինչ­պես Նրա սուրբ խոս­քով: Աստ­ծու խոս­քը Նրա բե­րա­նի խոսքն է, ինչ­պես վկա­յում է Դա­վիթ մար­գա­րեն. «Քո բե­րա­նից ե­լած օ­րենքն ինձ հա­մար ա­վե­լին է, քան հա­զար­նե­րով ար­ծաթ ու ոս­կի» (Սաղմ. ՃԺԸ 72): Հետևա­բար, ի՜նչ ­ջա­նա­սի­րություն, սեր ու ան­հագ ծա­րավ պետք է ու­նե­նալ այն ըն­թեր­ցե­լու և լսե­լու հա­մար: Ա­մեն ան­գամ, երբ կար­դում կամ լսում ենք Աստ­ծու սպա­սա­վո­րի ըն­թեր­ցում­նե­րը, լսում ենք մեզ հետ զրու­ցող մեր Տեր Աստ­ծուն: Եվ ե­թե սի­րով ենք լսում մեզ հետ զրու­ցող երկ­րա­վոր թա­գա­վո­րին (յու­րա­քանչ­յուր ոք սա մեծ պա­տիվ է հա­մա­րում), ա­պա ա­ռա­վել սի­րով և հո­ժա­րությամբ պետք է լսել մեզ հետ խո­սող Աստ­ծուն` երկն­քի և երկ­րի Թա­գա­վո­րին: Նա պատ­վել է ա­նար­ժան­նե­րիս Իր ո­ղոր­մությամբ, և պատ­շաճ չէ, որ մենք ան­տե­սենք Նրա այդ մեծ ո­ղոր­մությու­նը, այլ մա­նա­վանդ սի­րա­հո­ժար ունկնդ­րությամբ կամ Նրա խոս­քի ըն­թեր­ցա­նությամբ մեր ե­րախ­տա­գի­տությու­նը հայտ­նենք Նրան և հա­վա­տանք այն ա­մե­նին, ինչ հայտ­նում ու խոս­տա­նում է խոս­քը, կա­տա­րենք, ինչ հրա­մա­յում է, խույս տանք այն ա­մե­նից, ինչ ար­գե­լում է:

Այս­տե­ղից էլ ակն­հայտ է, թե ինչ ա­նի­մաստ և մա­նա­վանդ ա­նօ­րեն բան է, երբ քրիս­տոն­յա­նե­րը խու­սա­փում են Աստ­ծու խոս­քից: Շա­տերն այս կեն­դա­նա­րար ու սուրբ աղբ­յու­րը թո­ղած` զվար­ճա­նում են ան­պի­տան գրքե­րով, ո­րոնք ու­րա­խաց­նում են մար­մի­նը, բայց այ­լա­սե­րում հո­գին, և նմա­նօ­րի­նակ ըն­թեր­ցա­նությամբ կոր­ծա­նում են սե­փա­կան ան­ձը, այլ ոչ թե կեր­տում: Ո­մանք ջա­նում են ի­մա­նալ, թե ինչ է կա­տար­վում Ա­մե­րի­կա­յում, Աֆ­րի­կա­յում, Ա­սիա­յում և այլ հե­ռա­վոր երկր­նե­րում, բայց ի­րենց ան­ձե­րին ու ի­րենց մեջ նա­յել չեն ու­զում: Աստ­ծու խոս­քի լույ­սով չեն ձգտում ճա­նա­չել, թե ինչ է կա­տար­վում ի­րենց հո­գու հետ, ինչ վի­ճա­կում է այն: Ո­մանք էլ խո­տե­րի, բույ­սե­րի, ծա­ռե­րի և մնա­ցա­ծի բնությունն են ցան­կա­նում զննել, բայց ի­րենց` մեղ­քով պղծված բնությու­նը Աստ­ծու խոս­քով քննել չեն ու­զում: Մյուս­ներն աստ­ղե­րը հաշ­վել, հո­ղը չա­փան­շել են սո­վո­րում, բայց ի­րենց կարճ կյան­քի օ­րերն ու ան­հա­մար հան­ցանք­նե­րը, ո­րոն­ցով ա­մեն օր մե­ղան­չում են Տի­րոջ առջև («Իր հան­ցանք­ներն ո՞վ կա­րող է մտքում պա­հել» (Սաղմ. ԺԸ 13)) Աստ­ծու խոս­քով տես­նել չեն ու­զում: Ու­րիշ­նե­րը զօր ու գի­շեր սո­վո­րում են, որ հարս­տություն ձեռք բե­րեն, ո­րը մարմ­նի հետ միա­սին թող­նե­լու են այս աշ­խար­հում, բայց հո­գե­շահ հարս­տություն Սուրբ Գրքից կու­տա­կել չեն կա­մե­նում և հո­գու հետ այն աշ­խարհ գնա­ցող հարս­տությունն ար­հա­մար­հում են: Ո­մանք ձգտում են ողջ ու ա­ռողջ պա­հել վաղ թե ուշ աճ­յուն դար­ձող մար­մի­նը, իսկ ան­մահ հո­գու նկատ­մամբ ան­հոգ են և նրա ախ­տերն Աստ­ծու խոս­քով ճա­նա­չել ու բու­ժել չեն ու­զում: Մյուս­ներն այլ բան են խոր­հում ու ա­նում, իսկ այն, ինչ անհ­րա­ժեշտ է ըստ Քրիս­տո­սի վար­դա­պե­տության, ան­տե­սում են: Բո­լոր սրանք և սրանց նման­նե­րը նման են այն մար­դուն, ով գրոշ­նե­րը պա­հում է սնդու­կի մեջ, բայց ան­փույթ է հա­զար ոս­կեդ­րա­մի նկատ­մամբ, կամ էլ` նրան, ով խեղդ­վում է ջրում, սա­կայն, չմտա­ծե­լով իր ան­ձի մա­սին, ու­զում է իր ի­րե­րը փրկել (ս. Տի­խոն Զա­դոնս­կի):

Անհագորեն և առանց ձանձրանալու Սուրբ Գիրք ընթերցեք, խոկացեք այդ մասին, սովորեցրեք և կրթեք նաև ականջները` սիրելու և ունկնդրելու աստվածային պատվիրանները, աղքատներին ու զրկվածներին և բոլոր նրանց, ովքեր կարիքի մեջ են, անհրաժեշտ պետքերի հետ միասին նաև այդ մատուցեք նրանց լսե­լիքին (Հովհաննես Սարկավագ):

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

10.02.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․