23 Նոյեմբեր, Շբ
Ծեր վանականը աշակերտի հետ անցնում է լճակի մոտով: Աշակերտն ասում է.
- Ի՜նչ հիասքանչ երկու սպիտակ կարապներ են լողում այս լճակում: Այս թռչունները կարողանում են մինչև կյանքի վերջ հավատարմություն ցուցաբերել միմյանց հանդեպ, իսկ մարդիկ հաճախ ամուսնալուծությունների են դիմում:
Ծեր վանականը պատասխանում է.
- Մի՞թե կարող է արծիվը կարապի հետ ապրել կամ ագռավը սոխակի հետ զուգերգ կազմել: Այդպես չի լինում, որովհետև ողբերգություն և աններդաշնակություն է արդյունքնում դառնում: Երբ թռչունների մի երամը դեպի հարավ է չվում, իսկ մյուսը` հյուսիս, յուրաքանչյուր թռչունը իր երամին է հետևում: Երիտասարդները հաճախ իսկապես չեն ճանաչում նրան, թե ում հետ են իրենց կյանքը կապում: Եվ արդյունքում ամուսնալուծություններ են ստացվում: Արժեընկալման համախոհությունը. դա է, որ բացակայում է երիտասարդ շատ զույգերի մեջ...
Հովհաննես Մանուկյան