23 Նոյեմբեր, Շբ
Մի գյուղում հայր ու որդի էին ապրում և զբաղվում հողագործությամբ: Հող էին մշակում, բանջարեղեն աճեցնում և վաճառում դրանք: Սովորաբար բերքն այնքան էլ առատ չէր լինում, բայց բավարար էր ապրուստի համար:
Մի անգամ ոստիկանները հայտնվեցին նրանց տանը, և որդուն գողության մեջ մեղադրելով՝ տարան իրենց հետ:
Վշտացած հայրը միայնակ մնաց և որդին շուտով նամակ ստացավ նրանից: Հայրը գրում էր, որ ո՛չ ուժ, ո՛չ էլ առողջություն ունի ապագա բերքն աճեցնելու համար: Եվ նույնիսկ հողը փորել և կարտոֆիլ տնկել չի կարող: Եվ որքա՜ն լավ կլիներ, եթե որդին իր կողքին լիներ և օգներ իրեն:
Սովորաբար բարի և հոգատար որդին, պատասխան նամակում, վերջին բառերով նախատում էր հորը, և արգելում որևէ աշխատանք սկսել բանջարանոցում: Նրա խոսքերով այնտեղ զենք էր թաքցված և ոչ մի դեպքում չէր կարելի հողին ձեռք տալ:
Շուտով ոստիկանները կրկին հայտնվեցին գյուղում: Նրանք ծերունու ողջ հողամասը թիզ առ թիզ փորեցին, սակայն ոչինչ չգտնելով՝ զայրացած հեռացան: Իսկ հայրը մի նամակ էլ ստացավ որդուց. «Հայրի՛կ, հողն այժմ փորված է և դու կարող ես կարտոֆիլդ տնկել: Այստեղից այսքանը կարող էի անել: Ես քեզ սիրում եմ»:
Երբ սիրում ես ինչ-որ մեկին, միշտ նրան օգնելու միջոց կգտնես:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի