23 Նոյեմբեր, Շբ
Եգիպտոսի ներքին կողմերում բնակվող հայրերից մեկը պատմեց հայր Պողոսի մասին, որ բնակվում էր Թեբայիդում. «Բռնում էր եղջյուրավոր օձերին և կարիճներին և մեջտեղից կտրում էր նրանց: Եվ եղբայրներն ընկան նրա առջև և ասացին. «Ասա՛ մեզ, ի՞նչ գործ կատարեցիր, որ այդպիսի շնորհ ստացար»: Եվ նա ասաց. «Թողությո՛ւն տվեք ինձ, հայրե՛ր, քանզի եթե մեկը սրբություն ձեռք բերի, ամեն ինչ նրան կհնազանդվի, ինչպես Ադամին` դրախտում, նախքան Աստծո պատվիրանների զանցառումը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016