Սրտի լռությունը

Մի անգամ աբբա Իոհան Կոլովը մենաստանի եկեղեցին գալով՝ լսեց, որ որոշ եղբայրներ վիճում էին միմյանց հետ: Երբ վերադարձավ իր խցի մոտ՝ երեք անգամ շրջանցեց այն և դրանից հետո միայն ներս մտավ: Որոշ եղբայրներ տեսան դա ու հարցրեցին, թե ինչու այդպես վարվեց:

Աբբա Իոհանը պատասխանեց.

- Լսողությունս դրոշմվել էր վեճի խոսքերով: Ես քայլում էի, որպեսզի մաքրվեմ և արդեն սրտի լռության մեջ խուցս մտնեմ:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

09.11.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․